ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իրեն մեղադրանք առաջադրելուց հետո խախտեց լռությունը և արձագանքեց ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի օրենքին։ Այսօր դատարանի մոտ լրագրողների հետ կարճ զրույցում նա հայտարարեց՝ եթե կարծում են, թե դատավորները կգայթակղվեն կաշառքի պիտակավորում ստացած վաղ կենսաթոշակով, ուրեմն լավ չեն ճանաչում նրանց։
51 000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Սամվել Ուզունյանի ՀՀ-ից մեկնելու դեպքի առթիվ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ընդունվել ՀՔԾ վարույթ՝ ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Ժողովուրդը» գրում է․ «Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը, որին հայտ էր ներկայացրել մասնակցելու 14 հոգի, բայց մասնակցել է 12-ը, հաղթող ճանաչվել՝ 7-ը:
Երևանի կենդանաբանական այգու պատմությունը սկսվում է 1940 թվականից։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ 3 հեկտար տարածության վրա հիմնվում է Երևանի կենդանաբանական այգին:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է ՀՔԾ-ում քննված և Գլխավոր դատախազությունում մեղադրական եզրակացությամբ ստացված՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի քրեական գործը, որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատել և քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնել:
Բրիտանական Լեսթեր քաղաքի երկամյա փոքրիկը, ըստ երևույթին, աշխարհի միակ բնակչուհին է, որ տառապում է դիսպլազիայի հազվագյուտ տեսակով, կամ, այսպես ասած, «Բենջամին Բաթոնի» հիվանդությամբ:
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ստորագրել են կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը։
Հարցումների և անկախ փորձագիտական հետազոտությունների արդյունքում ընտրված տասնյակ բժիշկներ արժանացան «Որակի նշան» մրցանակի: Մրցանակաբաշխությունը կայացավ դեկտեմբերի 20-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...